Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․
«Շարունակում ենք աշխատել, որպեսզի յուրաքանչյուր թաղամասում և փողոցում զգացվի փոփոխության դրական ազդեցությունը։
Այցելել եմ Կենտրոն վարչական շրջանի երկու բակ, որոնք վերջերս վերափոխվել են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասահքեր, ինչպես նաև ընդհանուր բակի բարեկարգ տեսք։
Հանրապետություն փողոցում էլ ավարտել ենք նոր մայթերի կառուցման աշխատանքները։ Այս ամենն արվում է երևանցիների և հյուրերի համար ստեղծելով ավելի հարմարավետ, անվտանգ և բարեկարգ միջավայր»,- գրել է քաղաքապետը։