Երևան

«Քանի չկա վերջնական դատական ակտ, մի ներկայացրեք վերջնական իրողություն». Գրիգորյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով կարմիր գծերի թանկացման վերաբերյալ Երևանի ավագանու ընդդիմադիր  խմբակցությունների կողմից հնչող քննադատությանը, թե դատարանը անվավեր ճանաչեց այդ որոշումը, պարզաբանեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից վճիռը կայացվել է և օրինական ուժի մեջ չի մտել։

«Դուք խոսում եք իրավունքից, խոսում եք իրավական պետությունից։ Ամենայն հարգանքով դատական իշխանության նկատմամբ՝ իրավական պետությունը ենթադրում է, որ այն դատական ակտերը, որոնք օրինական ուժի մեջ չեն մտել և վերջնական բնույթ չեն կրում, ներկայացնել որպես վերջնական ճշմարտություն․․․ որովհետև այն ատյանը, որտեղ բողոքարկվում է այդ դատարանի որոշումը, նույնպես դատարան է։ Մեր երկրում եռաստիճան դատական համակարգ է գործում։ Հետևաբար, քանի դեռ չկա վերջնական դատական ակտ, խնդրում եմ՝ մի ներկայացրեք դա որպես վերջնական իրողություն»,- ասաց Գրիգորյանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե չլիներ այդ կարգավորումը ավելի խայտառակ իրավիճակ էր լինելու. Բազմաթիվ անգամ հորդորել, ասել ենք՝ կարմիր գծերի մասին որոշումը մի ներկայացրեք որպես քաղաքի ամբողջական բեռնաթափման միջոց, որ«ովհետև մենք էլ այդպես չենք ներկայացնում։ Մենք ասել ենք, որ դա համալիր միջոցներից մեկն է»։