Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ 2023թ. մայրաքաղաքում ավտոկայանատեղիների հետ կապված տարեկան 12.000 դրամ վճարել է 40.000 հոգի․ «Այս տարի համանման վճարումները կազմում են մոտ 8.000։
Այսինքն, առաջ մարդը, որ ամբողջ տարվա համար վճարում էր, չէր մտածում, թե քանի ժամ կկանգնեցնի մեքենան, չէր մտածում՝ մեքենան հանեմ-չհանեմ, ավել վճարեմ, պակաս վճարեմ, իսկ հիմա, եթե օգտվում է այլ սակագներից, նույն մարդը, որ էլի, միգուցե, մեքենայից չի հրաժարվել, բայց այդ նույն մեքենան շատ ավելի քիչ է ծանրաբեռնում քաղաքը»։