«Պարոն Սուքիասյան, Ձեր աչքի գերանը չեք տեսնում, իմ աչքի փուշը տեսնում եք։ Փաստորեն ես Ձեզ վիրավորել եմ, որ ասել եմ, որ ամանորյա միջոցառումների հաղթողներին որոշող հանձնաժողովին «Մայր Հայաստան» խմբակցությունից մարդ չեմ հրավիրել, որովհետև գնահատել եմ ոչ թե Ձեր անձը, այլ Ձեր պոպուլիստական մոտեցումը». այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի դիտարկմանը, թե ինքը վիրավորել է նրան։
Գրիգորյանը հիշեցրեց, թե ինչպես են «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իրենց թալանչի, բյուջե մսխող, ապիկար, պոպուլիստ ասում, բայց բուռն արձագանք չի հետևում, իրենք չեն նեղանում․
«Եթե այդ ամենը ասում եք, ես դիմանում եմ, դուք էլ ձեր մոտեցման պոպուլիստական որակմանը մի ձև դիմացեք»,- ասաց Գրիգորյան։