Երևան

«Եկեք՝ ծուռ նստենք, դուզը խոսենք». Տիգրան Ավինյան

«Եթե դուք համարում եք, որ սպառել եք ձեզ՝ որպես ավագանու անդամ, ինձ թվում է՝ երևանցիները այդտեղ շատ ասելիք չեն ունենա». ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին։

«Ժողովուրդ ջան, եկեք՝ ծուռ նստենք, դուզը խոսենք։ Ուզու՞մ եք իմանանք՝ երևանցիները շատ դեպքերում ինչ են ասում մեզ։ Ասում են՝ երբ ընդդիմադիր ավագանիները մեր անունից ինչ-որ բան են ասում, դա մենք չենք իրենց ասել»,- ասաց քաղաքապետը. «Ձեր ֆրակցիայի մասին է խոսքը, պարոն Ստեփանյան, ուզու՞մ եք այդ կադրերն էլ դնենք, թե ինչ են խոսում»։