Երևան

Երևանում մի շարք կարևոր նախագծեր են կյանքի կոչվել

Երևանում մի շարք կարևոր նախագծեր են կյանքի կոչվել

2024թ. ընթացքում Երևանում մի շարք կարևոր նախագծեր են կյանքի կոչվել, որոնք ուղղված էին կանաչ տարածքների ընդլայնմանն ու կանաչ ֆոնդի երիտասարդացմանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Այս տարի Երևանում անցկացվել է շուրջ 30 կմ ոռոգման նոր ցանց, ավելի քան 12 հա-ով ավելացել են կանաչ տնկարկները, հիմնվել է 4 նոր այգի, մեկ քաղաքային ուրբան-անտառ՝ վերականգնվել են Նորքի երբեմնի այգիները:

Ջերմոցատնկարանային տնտեսության բաց գրունտը 1 հա-ից դարձել է 25 հա, ինչը հետագայում հնարավորություն է տալու տնկանյութերի գրեթե 90%-ը մատակարարել հենց տնկարանից: Տնկվել են շուրջ 5000 արժեքավոր ծառատեսակներ. գարնանային ծառատունկի շնորհիվ, ի դեպ, ավելի քան 95% կպչողականություն է ապահովվել»,- ասված է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական