Երևան

«Կարևոր է՝ Օղակաձև զբոսայգու հաջորդ տարի սկսենք իրականացնել». Տիգրան Ավինյան

Օղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը 1 անգամ շրջանառվել էր։ Անցած շաբաթ արդեն լրամշակված փաթեթը դիտարկումների և ամփոփումների հիման վրա ներկայացվել է ՏԿԵՆ՝ հետագա գործընթացը կառավարության նիստում քննարկման ներկայացնելու համար. այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Քաղաքապետը, դիմելով երևանցիներին, նշեց, որ սա այգիների վերականգնման ևս մեկ ծրագիր է՝ հնացած միջավայրը նորացնելու և այգուն մի փոքր հանրային տարածքի և այգու տեսք տալու համար.

«Շատ կարևոր է, որ այս ծրագիրն սկսենք իրականացնել հաջորդ տարի»,- ասաց Տիգրան Ավինյանը։