Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեին, որ դեկտեմբերի 17-ին Ազարյանի անվ․ մանկապատանեկան նոր մարզադպրոցի շենքի կառուցման նախագծողի կողմից լրամշակված փաթեթը ներկայացվել է ԾԻԳ-ին, իսկ այսօր կամ վաղն առավոտյան արդեն պարզ փորձաքննության արդյունքների հիման վրա կներկայացնեն համալիր փորձաքննության։
Տիգրան Ավինյանը հանձնարարեց հետևել, որ համալիր փորձաքննության ընթացքը նույնպես սեղմ ժամկետում տեղի ունենա․
«Հասկանում եմ, որ որևէ մեկը չի ուզում մի միլիմետր խախտում անի, որը ողջունում եմ, բայց կրկին ասեմ՝ շատ կարևոր է ժամանակը։ Ազարյանի դպրոցի կառուցումը ուղղակիորեն փոխկապակցված է Երևանում աշխարհի չեմպիոնատի անցկացման հետ։ Եվ հետևապես այստեղ շատ սեղմ ժամկետներ ունենք, և սեղմ ժամկետներում պետք է դպրոցը կառուցվի»,- ասաց քաղաքապետը։
Տիգրան Ավինյանը ևս մեկ անգամ կոչ արեց կառուցապատող խոշոր ընկերություններին՝ մասնակցել կառուցապատման մրցույթին, ովքեր այդ սեղմ ժամկետներում իրատեսական են համարում իրենց ուժերով դա իրականացնել։