Երևան

«Եթե նախկինում թույլտվություն տրվել է, այլևս չպետք է տրվի». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է գիշերային ժամերին սննդի կետերի աշխատանքներին՝ նշելով, որ բազմաթիվ բողոքներ են ստանում Պուշկին փողոցի արագ սննդի մի կետի վերաբերյալ, որտեղ գիշերային ժամերին անընդհատ ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում։

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում տվյալ սննդի օբյեկտի և, առհասարակ, այդ հատվածում միջավայրի վրա։

Եթե նախկինում թույլտվություն տրվել է, այլևս չպետք է տրվի։ Չի կարող այդ միջավայրը բնակելի այդ հատվածում անընդհատ մնա։ Եթե շարունակեն գործել առանց թույլտվության, համապատասխան միջոցներ ձեռնարկեք»․ հանձնարարել է Տիգրան Ավինյանը։