Երևան

Տոնական օրերին ԲԿ-ներում կգործի հերթապահություն

Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Մասնավորապես, ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ՝ ժ.11:00-14:00 /թերապևտ և մանկաբույժ/: