Երևան

Հայաստանը շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։

Մինչև դեկտեմբերի 23-ը, հայկական տաղավարում կցուցադրվի շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության, մետաղագործության նմուշներ, ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի, Ժողովրդական արվեստների թանգարանի և «Ֆաստեքս» ընկերության և հետ համագործակցությամբ։