39 նոր վերելակ, 6926 քմ հարթ տանիքների վերանորոգում, 13 530 քմ բակային տարածքների ասֆալտապատում. 2024 թվականին Ավան վարչական շրջանում նորոգման, կառուցման ու փոխարինման ծավալուն աշխատանքներ են իրականացվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Միայն ընթացիկ տարում բարեկարգվել է 10 բակ, բացազատվել է 14 000 քմ տարածք, նորոգվել է 18 շքամուտք, կառուցվել շուրջ 780 գծմ. կոյուղագիծ, տեղադրվել է 223 նստարան, 90 աղբաման, 37 խաղասարք, 20 մարզասարք:
Լսելով ու հաշվի առնելով ավանցիների առաջնահերթությունները՝ սալիկապատվել է 350 քմ մայթ, վերանորոգվել 463 գծմ եզրաքար: 2025 թվականին ծրագրերն ավելի են ընդլայնվելու, բնակիչներն ունենալու են առավել հարմարավետ, գեղեցիկ ու մաքուր Ավան: