Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց եկամուտների հավաքագրման ցուցանիշների վրա. «Այս ցուցանիշներով է նաև չափվում վարչական շրջանների աշխատանքի արդյունավետությունը»։ Նրա խոսքով, եթե հավաքագրման հարցում կան շեղումներ, «այդտեղ սկսվում են արդյունավետության վերաբերյալ հարցերի առաջանալ»։
Նա ուշադրություն է հրավիրել նաև շինարարության ոլորտից հավաքագրումներին, տեղեկացնելով, որ այդ ցուցանիշը կազմել է 24 մլրդ դրամ. «Շատ ու շատ ծրագրեր իրականացվում են հենց այս ոլորտի աճի հաշվին»։