Երևան

«Միայն փողի գողը չէ գող, հողի գողը նույնպես գող է». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ միայն փողի գողը չէ գող, հողի գողը նույնպես գող է։

«Հողի զավթումը համայնքից գողություն է։ Անտառի զավթումը համայնքից գողություն է։ Եվ մենք կարող է՝ տասնամյակներով հանդուրժել ենք սա։ Չգիտեմ՝ մեր արյան մեջ այդպիսի տարօրինակ բան կա, որ բոլորս համարում ենք, որ դա նորմալ է։ Ինքնակամ շինությունները նորմալ են։ Դրանք բոլորը բնական են։ Մենք այդպես սովորել ենք, որովհետև դա սովորական բան է։ Պետք է մի բան դնել ու ասել՝ էս սարն իմն է։ Ու դա բոլորս նորմալ ենք ընկալել։ Համապատասխան օրենքներ ենք ընդունել, համապատասխան օրենքներով կարգավորել ենք այդ ինքնակամների հարցը և հանդուրժում ենք։ Կարծում եմ՝ հիմա այդ ժամանակաշրջանն անցել է»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ այդ մշակութային դեֆեկտը պետք է այս կետից ավարտվի։