Երևան

Քաղաքապետն առաջարկել է օդի աղտոտվածության հարցով քառամյա ծրագիր մշակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է օդի ախտոտվածության խնդրին՝ հիշեցնելով, որ նախընտրական ծրագրում խոստացել  էին ամբողջ քաղաքում տեղադրել համապատասխան սարքեր և դրանք արդեն իսկ տեղադրել են։

«Տեղադրված 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը երևում է քաղաքապետարանի կայքում։ Ձմռան ամիսներին այդ տեղեկատվությունը տեղ-տեղ մտահոգիչ է լինում»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Քաղաքպետին զեկուցեcին, որ յուրաքանչյուր տարի ձմեռային ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմանների հետևանքով լինում են ախտոտվածության ցուցանիշների գերազանցումներ։ Նաև ընդգծեցին, որ Երևանի քաղաքապետարանը խիստ վարչարարության միջոցով շինհրապարակներն է ուշադրության կենտրոնում պահում և այս ընթացքում արտառոց արտանետումների ավելացում չի արձանգրվել։

Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ օդի մարդածին աղտոտվածության առումով Երևանի քաղաքապետարանն անելիք ունի. «Առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, թե Երևանի քաղաքապետարանն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի օդի որակի աղտոտվածության բարելավման ուղղությամբ»:

Քաղաքապետը հանձնարարեց 2 ամիս հետո քառամյա ծրագիրը ներկայացնել։