Երևան

Երթևեկության փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացբնում է, որ դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն  ծածկոցներով: