Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է։ Այս տարի մենք բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել ենք շուրջ 60 ֆուտբոլի դաշտեր։ Այս դաշտերն, իհարկե, առաջին հերթին ստեղծվել են մեր փոքրիկների, երիտասարդների և մեծերի համար, որպեսզի յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից, խաղալու, մարզվելու և առողջ ապրելակերպը մեր կյանքում ավելի տարածված դարձնելու հնարավորություն ունենա։
Հույս ունեմ, որ այս դաշտերն ու նոր հնարավորությունները կդառնան այն վայրերը, որտեղ կհանդիպեն նոր ընկերներ, կձևավորվի մարզական մթնոլորտ, իսկ գուցե մի օր էլ այստեղ ծնվեն ապագա հայտնի ֆուտբոլիստներ»,- գրել է քաղաքապետը։