Երևան

Երևանում տրանսպորտից օգտվող շուրջ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում տրանսպորտից օգտվող շուրջ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանա  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարելու երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և արդեն նաև՝ բանկային քարտեր. այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին անցում կատարելը երևանցիների համար ոչ միշտ է հասկանալի և ընդունելի, որոշակի ընդվզումներ կան:

Քաղաքացիները շատ հարցեր ու մտահոգություններ ունեն, սակայն Երևանի քաղաքապետարանը դրանք անպատասխան չի թողնում: Հանրային փոխադրամիջոցներից օգտվող շուրջ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանա, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն։

Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ ավելանում է նաև շարժակազմերի թիվը, երևանցիներն արդեն օգտվում են 15 նոր տրոլեյբուսից, պլանավորման փուլում է նաև 171 ավտոբուսի երթուղիներ դուրս գալը: 

Անվտանգ, հասանելի ու հարմարավետ. 2025 թվականին Երևանն այլ որակի տրանսպորտային համակարգ կունենա»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական