Երևան

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը Երևանում

Դեկտեմբերի 3-ին ամփոփվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված  միջոցառումների շարքը: Օրեր շարունակ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նաև Երևանի քաղաքապետարանի աջակությամբ մի քանի ծրագրեր իրագործեց:  

Նոյեմբերի 28-ին Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում փառատոնի բացումն ու  «Առաջին քայլեր» համերգն էր: Նոյեմբերի 29-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ում մասնակիցները թատերական ներկայացմամբ հանդես եկան,  նոյեմբերի 30-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպվեց գրական օր. ասմունք, բանաստեղծությունների ընթերցումներ, ժամանցային ծրագիր՝ մասնակիցների համար:

Դեկտեմբերի 1-ին «ԼուսԷ» հիմնադրամում էլ հաջորդ հանդիպումն էր, որը սեմինարներով, բազմաբովանդակ քննարկումներով և վարպետաց դասերով անցկացվեց:  Արդեն դեկտեմբերի 3-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գալահամերգն էր, որին փառատոնի մասնակիցները հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և այլ արտիստների հետ կատարումներով:

Համերգային ծրագրերը, ներկայացումները, կոնֆերանսը, ցուցահանդեսը և  մնացյալ բոլոր միջոցառումները նպատակ ունեին համախմբելու պատանի երաժիշտներին, մասնագետներին, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին: Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները՝ Երևանի քաղապետարանը շարունակական ծրագրեր է իրագործում՝ Երևանն առավել մատչելի և ներառական դարձնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։