Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը անդրադառնալով այսօր ավտոբուսի վարորդների՝ երթուղի դուրս չգալուն, հայտարարել է, թե իրական պատճառը քաղաքապետարանի իրականացրած փոփոխություններն են, որով քաղաքացիները այլևս կանխիկ գումարը չեն տալիս վարորդներին։
Գրիգորյանը ներողություն խնդրեց հանրությունից առաջացած անհարմարությունների պատճառով։
Քաղաքապետի տեղակալն ասաց, որ ոչ ոք չի խոստացել, որ հեշտ է լինելու անցումը բարեփոխումներին. «Մենք այս ճանապարհն անցնելու ենք մինչև վերջ, մենք շանտաժի չենք տրվելու։ Ասվում է «գործադուլ», սակայն խնդրում եմ՝ այդ տերմինը չօգտագործել, որովհետև գործադուլն օրինական գործընթաց է, որի շիջանականերում աշխատողները բարձրացնում են իրենց իրավունքների հարցը։ Սա շանտաժ է, սա գործադուլ չէ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ըստ օրենսդրության գործադուլ անողները պետք է 14 օր առաջ տեղեկացնեին այդ մասին, բայց վարորդները նման բան չեն արել անգամ մեկ օր առաջ։
«Ըստ էության, փորձ է կատարվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ չեն տրվելու այդ ճնշումներին: