Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր անդրադարձել է գործադուլ հայտարարած վարորդների պատճառաբանություններին, թե վճարման կտրոնների թղթի որակի, QR-ի հետ կապված քաղաքացիները անհանգստացնում են։
Գրիգորյանն ասաց, որ իրենք վարորդին ասել են՝ «Դու քո ավտոբուսը վարիր, մնացած հարցերի հետ գործ չունես»։
«Եթե ինչ-ինչ պատճառներով վճարման համակարգի սարքը չի գործում, ապա սա չի ենթադրում, որ վարորդը պետք է ուղևորից պահանջի այլ կերպ վճարել։ Այսօր գործող 900 շարժակազմի դեպքում բացառում եմ, որ վճարումների հետ կապված համատարած խնդիր լիներ, որ վարորդները վիճեին քաղաքացիների հետ, ու մենք չիմանայինք։ Այդ մասով վարորդների վրա պարտականություն չի էլ դրվել»,- ասել է նա։