Երևան

«Եթե ինչ-որ մեկը գա ատրճանակը դնի ու ասի՝ աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք՝ կրակի». Գրիգորյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը անդրադառնալով ավտոբուսի վարորդների բարձրացրած խնդիրները լուծելու շուրջ քննարկումներ սկսելու հարցին, նշել է, թե նման պայմաններում չեն պատրաստվում հարցեր քննարկել։

«Երբ շատ պայմանական ասած, եթե ինչ-որ մեկը մտածում է՝ պետք է ատրճանակը գա դնի քաղաքային ղեկավարության գլխին, ու ասի հենց հիմա աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք կրակի։ Ասելու ենք կրակի, մենք էլ տեսնենք այդ կրակելու հետևանքները ինչպես է վրա հասնում»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ կա խոսելու ձև, կա մթնոլորտ, և համապատասխան մթնոլորտում են պատրաստ քննարկումներ ծավալել։