Երևան

Հայտնի է՝ ինչ հիմքով է 18 վարորդ ազատվել աշխատանքից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ազատվել 18 վարորդը։

«Տեղեկացնում եմ, որ 18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։

Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»:

Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ 18 վարորդ այսօր ազատվել է աշխատանքից։