Երևան

18 վարորդ ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ մի քանի վարորդ ազատվել է աշխատանքից։

«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ տեղեկացնում եմ, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։