«Արդեն Հայաստանում են գտնվում 8.6 մետրանոց 171 նոր ավտոբուսը և 15 տրոլեյբուսը: Ավտոբուսները գիծ դուրս կգան ամենաուշը հունվարի 1-ին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդրակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տրոլեյբուսների մասով Գրիգորյանը հայտարարեց, որ այսօրվանից 15 տրոլեյբուսը գիծ է դուրս գալու։