Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հիշեցրեց, որ ինքն ակնկալում է նախագիծ, որը պետք է հստակեցնի շինարարության հրապարակների համար սահմանված պայմանները՝ մասնավորապես փոշեկլանիչ ցանցերի վերաբերյալ։
«Ակնկալում եմ, որ այդ նախագիծը գալիք դեկտեմբեր ամսվա նիստում պետք է ընդունենք»,- ասաց քաղաքապետը և նշեց, որ վարչական շրջաններում արձանագրված 11 թիվը շատ անլուրջ թիվ է
«Անլուրջ թիվ է, հատկապես, երբ քաղաքով շրջելիս տեսնում ես, որ քաղաքում համատարած մեր հիմնական ներդրած քաղաքականությունը որևէ մեկը չի պահպանում, կամ շատ քչերն են պահպանում։ Եվ այս 11 արձանագրությունը շատ տարօրինակ թիվ է։ Ակնկալում եմ, որ վարչական շրջաններն այս թվի վրա պետք է աշխատեն»,- ասաց նա։