Երևան

Ե՞րբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

«Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի մայրաքաղաքի տարբեր մասերում ունենք զարդարված հատվածներ։ Ունենալու ենք արդեն ավանդույթ դարձած «Սուրբ Ծննդյան տոնավաճառը»։ Հանրապետության հրապարակում տեղադրված է նաև գլխավոր տոնածառը, որի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ երեկոյան ժամը 20։00-ին»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նաև նշեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի էլ «Սուրբ Ծննդյան տոնավաճառում» տարբեր օրերին լինելու են համերգային ծրագրեր, որի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։