Երևան

Ավտոբուսներում շուտով կլինի հեռախոսների NFC վճարման տարբերակ. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավտոբուսներում շուտով կլինի հեռախոսների NFC վճարման տարբերակ. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սիրելի երևանցիներ այսօրվանից մենք գործարկում ենք նոր տրոլեյբուսները, որոնք ներմուծել ենք նախորդ ամիս և այսօրվանից գործում են ֆիզիկական բանկային քարտերով վճարման եղանակակը ավտոբուսներում և տրոլեյբուսներում». այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Դեռևս ավտոբուսներում չի գործում հեռախոսների NFC (Apple Pay, Google Pay) վճարման տարբերակը, բայց շուտով ծրագրային այս տարբերակը ևս կլրացվի»,- ասաց քաղաքապետը։

Անդրադառնալով լույսերի վառման արարողությանը՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ հետաքրքիր արարողություն է սպասվում. «Լույսերի վառման արարողությամբ ազդարարելու ենք տոնական միջոցառման բացումը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական