Երևան

QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր։

Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»։