Երևան

Հանրապետության հրապարակի շենքերի վրա լուսավորության համար նոր անցքեր չեն բացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է ամանորյա ձևավորման նպատակով Հանրապետության հրապարակի շենքերի վրա լույսեր փակցնելու նպատակով անցքեր բացելուն։

«Անցած տարի ասացինք, որ անցքերն էականորեն ավելի քիչ են բացվելու, քան նախկինում։ Եվ սա այն պատճառով, որ լինելու են մետաղյա կոնստրուկցիաներ, որոնց վրա էլ լույսերն ամրացվելու են։ Ինչպես անցած տարի, այս տարի ևս միջոցառումից հետո անցքերը փակվելու են, և մենք էլ շատ ուշադիր հետևում ենք այդ գործընթացին»,- ասել է նա։

Գրիգորյանը շեշտել է, որ այս տարի օգտագործվելու են նախկինում բացված անցքերը. «Նախորդ տարվա անցքերն են օգտագործվում: Ճիշտ է դրանք այնքան լավ են փակվում, որ հաճախ դժվար է տեսնել բոլոր փոփոխությունները, բայց ընդհանուր առմամբ այդ աշխատանքը իրականացվում է»։ Գրիգորյանը շեշտել է, որ այդ հարցերն ամրագրված են պայմանագրում։