Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Վարդաշենի վթարային երկու շենքերի հարցին՝ նշելով, որ երկու անգամ այցելել է և շատ լավ գիտի, թե ինչ է խոսք տվել, և ինչ պայմաններում են ապրում այդ մարդիկ․
«Այնտեղ 180 բնակարան կա, երկու շենք, որոնք վթարային են։ Կան նաև հոսող հողեր, և ներդրումային ծրագրով չենք կարողանում իրականացնել որևէ նախագիծ։ Վարդաշենի բնակիչների տեղափոխության հարցով մեզ անհրաժեշտ է կառավարության աջակցությունը։ Հարցի արժեքը մոտավորապես 3.5 մլրդ դրամ է։ Բարձրաձայնած դիտարկումը, որ մենք մարդկանց չենք հանդիպում, նույնպես իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Տիգրան Ավինյանը։