«Մի ճիշտ արտահայտություն է արել, թե ոնց է ձեզնից զզվում». Խաչատրյան
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, դիմելով երևանցիներին, նշեց, որ քիչ անց տեղի է ունենալու տրանսպորտից օգտվելու արտոնությունների նախագծի քվեարկությունը։
«Այն խմբակցությունները, որոնք դեմ են քվեարկելու տրանսպորտի համար նախատեսված արտոնությունների նախագծին, իրենցից մեկի ղեկավարը մի քաղաքական կոչ է ձեզ ուղղել, մի ճիշտ արտահայտություն, թե ոնց է ձեզնից զզվում։ Իսկ մյուս խմբակցության՝ ռոբասերժաքոչարյանական-հանրապետական անհասկանալի հավաքածուն, դաշնակցականախառը, իրենց ղեկավարության տարիներին, երբ եղել է «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», իրենց կառավարման մեթոդը ցույց են տվել։ Հետևաբար, դուք շատ լավ գիտեք՝ այս դահլիճում ով ով է»,- ասաց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում