Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տրանսպորտի ինքնարժեքը մոտավորապես 209.52 դրամ է կազմում։
Նա նշել է, որ տրանսպորտի ոլորտում վերջին փոփոխություններից հետո օրական միջինը 35 մլն դրամի մուտք են ունենում, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ միջինը 28.5 մլն դրամ․ ամսական միջինը 10.5 մլրդ դրամ է։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025թ. «Երևան ավտոբուս»-ի ծախսերը միայն սպասարկման համար պլանավորվել է 22 մլրդ դրամ, քաղաքապետը հաշվարկից հետո նշել է՝ այսօրվա ուղևորափոխադրման ծավալների դեպքում տրանսպորտի ինքնարժեքը կկազմի 209.52 դրամ։