Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը հավանություն է տվել հանրային տրանսպորտից օգտվելու արտոնություններ տրամադրելուն. ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը՝ նշելով, որ երկու խմբակցությունների կողմից ճիշտ թիրախային խմբեր են ներկայացվել, և այդ մարդիկ պետք է անվճար երթևեկեն։
«Այս մասով մենք լրիվ համաձայն ենք։ Առաջ գնալով ավելացնեմ՝ «Հանրային ձայն»-ի պատճառով է, որ մենք այսօր ընկել ենք այս կրակը, և տրանսպորտը թանկանում է։ Ամեն դեպքում, նաև այն նախագծին, որը հաջորդն է լինելու՝ զոհվածների ընտանիքներին անվճար երթևեկության իրավունքի տրամադրելու մասին, մենք կողմ ենք։ Եվ եթե հենց այս պահին նախագիծը փոխեն և բերեն անվճարի մասը, մենք պատրաստ ենք այս պահին կողմ քվեարկել»,- ասաց Աբգարյանը։