Երևան

«Այդտեղ առանձնացված գծի տնազ էր». Տիգրան Ավինյան

«Կողբացու փողոցում առանձնացված գիծ չկար, այդտեղ կար առանձնացված գծի տնազ»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ինքնագլորների համար նախատեսված գծին։

Ըստ նրա՝ մի փոքր հատվածում փոքր գիծ գծելը դեռ չի նշանակում առանձնացված գիծ ունենալ. «Նման բաները փոքր փողոցներում ու հատվածական չեն արվում, այլ պլանավորվում են քաղաքի մասշտաբով, որ գոնե հեռանկարային ծրագիր լինի»։