Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանի քաղաքապետարանը շինարարության ոլորտից միայն այս տարի 18 մլրդ դրամ ավել է հավաքագրել․ «Գիտե՞ք՝ Հայկ Մարությանի ժամանակ այդ ոլորտից ինչքան էր հավաքագրվում տուրքերի, վճարների տեսքով․ զրո»,- ասել է նա՝ շեշտելով, որ 2020-21թթ․ մեծ ծավալի շինթույլտվություններ են եղել։
Ըստ Ավինյանի՝ քաղաքի սեփական եկամուտները 2021թ. կազմել են 33 մլրդ դրամ, 2022թ.՝ 39 մլրդ դրամ, 2023թ.՝ 61 մլրդ դրամ, իսկ 2025թ. լինելու է 90 մլրդ դրամ․ «Տրանսպորտային համակարգը որ փոխվում է, ամեն տարի որ հարյուրավոր ավտոբուսներ, տասնյակ տրոլեյբուսներ ենք գնում, ո՞նց ենք անում»,- ասել է քաղաքապետը։
Տիգրան Ավինյանը շեշտել է, որ շինարարության ոլորտում եղել են գումարներ. «2024թ. այդ գումարները մտել են քաղաքի բյուջե և ուղղվել նաև տրանսպորտի համակարգի զարգացմանը»։