Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն, անդրադառնալով պարգևավճարների վերաբերյալ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի դիտարկմանը, ասել է․
«Եթե պարգևավճար ստանալը համարում եք անբարոյական, ուզում եմ հիշեցնել, որ պարգևավճարներ տալու պրակտիկան սկսվել է ձեր քաղաքապետի թեկնածուի որոշմամբ, և այն ժամանակ էլի միլիոնավոր պարգևավճարներ տալիս էին, որի վերաբերյալ խմբակցության նիստերում պարբերաբար խոսել ենք։ Դուք լավ կհիշեք»,- ասաց նա։
Գալջյանը նաև արձագանքեց տրոլեյբուս նստող քաղաքացու՝ 9000 դրամ վճարելու մասին Աբգարյանի հայտարարությանը. «Ոչ, տրոլեյբուս նստող անձը 9000 դրամ չի վճարելու, վճարելու է մոտավորապես 6000 դրամ, որովհետև արտոնությունների կիրառումը չեք հաշվում»,- ասաց նա՝ հիշեցնելով թոշակառուների համար նախատեսված 30% զեղչը։