Երևան

Հայտնի է Երևանի ավագանու հաջորդ նիստի օրը

Մեկնարկել է Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստի հերթական նիստը։ Օրակարգում 29 հարց է, որից 3-ը՝ զեկուցվող։

Նիստի մեկնարկին Երևանի ավագանին որոշեց, որ Երևանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանի ՔՊ խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։ ԿԸՀ-ի արձանագրության հիման վրա ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ անդամ Արեգ Գևորգյանը վերցրել է ավագանու այդ մանդատը։