Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը համոզված է, որ նախադրյալներ չկան մտածելու, որ միասնական տոմսային համակարգը պատրաստ չի լինի հունվարի 1-ին։
«Եթե որևէ իրավիճակում համակարգը խափանվում է, ամբողջ տրամաբանությունն այն է, որ ծառայություն ստացող քաղաքացին դրանից չտուժի։ Օրինակ, եթե ավտոբուսում վալիդատորը անսարք է լինում, քաղաքացուց չի պահանջվում, որ նա ալտերնատիվ միջոցով վճարի»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ, բարեբախտաբար, գնալով այդ դեպքերը ավելի են նվազում։