Երևան

«Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մանկապարտեզներում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց Ծարավ աղբյուր փողոցի, Արաբկիրի, Նոր Խարբերդի և մյուս կառուցվող մանկապարտեզների նախագծերի աշխատանքների մասին տեղեկատվություն։

Նշված բոլոր մանկապարտեզների պոտենցիալ կառուցման վայրեր այցելություն է կատարվել շինբարեկարգման վարչության ներկայացուցիչների հետ։

«Կորեայի ձոր» հատվածում Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչների հետ գնացել, ուսումնասիրել ենք տեղանքը, և այժմ վարչական շրջանը չափագրման աշխատանքներ է պատվիրել, որն ընթացքի մեջ է։ Չափագրման աշխատանքներից հետո կանցնենք հաջորդ փուլին՝ նախագծի տեղակապմանը»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ այս բոլոր նախագծերով էական ուշացումներ են եղել, և հանձնարարեց վերջնական ֆիքսել ամեն մեկի առանձին ժամկետները և դրանց ուշացումների դեպքում երկուշաբթի օրերը զեկուցել յուրաքանչյուր հարցն՝ առանձին։

Մանկապարտեզների թեմայի առնչությամբ քաղաքապետը նաև շեշտեց, որ քաղաքապետարանը մանկապարտեզներում էականորեն բարձրացրել է մատակարարվող սննդի վերահսկողության մակարդակը։

«Մենք մեր պահանջներում էականորեն ավելի խիստ ենք և չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում»,- ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում