Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է քաղաքի սեփական եկամուտների հավաքագրման աղբյուրներին, որոնք վերջին տարվա ընթացքում ավելի բազմազան են դարձել։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը եկամուտների հավաքագրման տեսանկյունից մի քանի նոր տողեր է ավելացրել։ Մասնավորապես, քաղաքապետն առանձնացրել շինարարական բլոկը՝ նշելով, որ շուրջ 18 մլրդ դրամ է հավաքագրվել, և սա կարևոր քայլերից է, որն իրականացրել են եկամուտների հավաքագրման ոլորտում։
«Երևանի քաղաքապետարանը շինարարության ոլորտում իրականացրած փոփոխություններից էական գումարներ է հավաքագրում՝ շինոլորտում ծրագրերի իրականացմանը զուգահեռ»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում