Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե քանդելու են Օպերայի շրջակայքի շինությունները։
«Այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են, և այնտեղ պետք է լինեն ոչ թե շինություններ, այլ կանաչ տարածքներ, զբոսավայրեր։ Ես շատ ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ՝ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև գինը, վերադառնում են Երևանի քաղաքապետարան»,- ասել է նա։