Երևան

Ստուգայցեր երևանյան ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները համատեղ ստուգայց են կատարել երևանյան մի քանի ակումբներ:

Ստուգայցի ընթացքում հայտաբերվել են տարբեր վարչական իրախախտումներ, մասնավորապես՝ սահմանված ժամից հետո լռության, հանրային սննդի, խմիչքի և 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու վերաբերյալ կանոնների խախտման առումով: