Երևան

Արտոնությունների փաթեթ՝ տրանսպորտից օգտվողների համար

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է.

«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար։

Հիշեցնեմ՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը»։