Երևան

Թումանյան-Մաշտոց խաչմերուկը մասնակի փակ է լինելու

Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված Թումանյան փ. - Մաշտոցի պ. խաչմերուկը նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 07:00-ն մասնակի փակ է լինելու: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Այնուհետ՝ գիշերային ժամերին փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թումանյան փ. - Մաշտոց պ. խաչմերուկից մինչև Թումանյան փ. - Սարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: