Երևան

Տորք Անգեղ արձանի հարակից տարածքի շինաշխատանքների 2-րդ փուլն ընթացքի մեջ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տորք Անգեղ արձանի հարակից տարածքից շինարարական աշխատանքների երկրորդ փուլով նախատեսված անքներն ընթացքի մեջ են. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ տեղեկացնելով, որ ներկայումս իրականացվում են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, հողի լիցքի բետոնացման աշխատանքներ, ինչպես նաև Հովհաննիսյան փողոցում կոյուղագծի և ջրահեռացման համակարգերի անցկացման գործընթաց։

Աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանված 2026 թ. 4-րդ եռամսյակը։

Քաղաքապետն արձանագրեց, որ շատ կարևոր և որակով նախագիծ է, և առաջարկեց վերանայել հետիոտնային անցումների հետ կապված լուծումները։

Մանրամասները՝ տեսանյութում