Երևան

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը դադարեցնում է լիազորությունները։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։ 

«Այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն:

Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:

Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար: Ամփոփելով խոսքս՝ աջափնյակցիներին (չերեմուշկեցիներին) մաղթում եմ բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում»,- գրել է նա: