Երևան

«Անբարեխիղճ շինարարները պատժվում են». քաղաքապետ

Անբարեխիղճ շինարարները բոլոր դեպքերում պատժվում են, և պատժվում են մի քանի ձևով. հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ անբարեխիղճ արված աշխատանքը չի ընդունվում, և նրանք չեն վճարվում. «Ամսական մոտ 4-5 ընկերություն միայն Երևանի քաղաքապետարանն ուղարկում  է ֆինանսների նախարարություն՝ սև ցուցակ գցելու համար»,- ասել է նա։

Ըստ Ավինյանի՝ այս մոտեցման հետևանքով նման շատ ընկերություններ հրաժարվել են մրցույթների մասնակցելուց, որովհետև ավելի շատ վնաս են սկսել կրել, քան՝ օգուտ. 

«Անկախ նրանից՝ տեխհսկողությունը կընդունի աշխատանքը, թե ոչ, եթե քաղաքապետարանը փորձաքննություն անի ու տեսնի, օրինակ, տոմետի, բազալտի հաստությունը կամ ինչ-որ բանի որակը այն չէ, ինչ գրված է տեխբնութագրում, աշխատանքը կարող է չընդունվել»։ 

Ըստ նրա՝ տեխհսկողի հետ պայմանավորվելով այլևս խնդիրները չեն լուծում։