Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համայնքապետարանի սեփական եկամուտների աճ է կանխատեսում.
«Այս դինամիկան դեռ մեկ-երկու տարի կպահպանվի, բայց ինչ-որ կետում պետք է գալ նոր նորմային»,- ասել է նա։
Խոսելով ծախսերի մասին՝ քաղաքապետը նշել է, որ ինչպես այս տարի, 2025թ. ևս, հիմնական ուղղությունները լինելու է բակերի վերականգնումը.
«Հաջորդ տարի ունենք մետրոյի շարունակական վերանորոգման ծրագիրն ու Աջափնյակ կայարանի համար ներդրված գումար»։
Ըստ նրա՝ արդեն հաջորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին կլինի նաև կապալառուն․ «Երևանը շարունակաբար ավելացնում է եկամուտները, ինչը հնարավորություն է տալիս էականորեն մեծացնել կապիտալ շինարարության ծավալը, վերանորոգվող, հիմնանորոգվող փողոցների ծավալը, նոր կառուցվող մանկապարտեզների քանակը»,- ասել է նա։