Երևան

«Ավտոբուսային գծերը հատուկ կահավորված են լինելու». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ փոքր կենտրոնում մեքենաների ու հանրային տրանսպորտի հոսքերը կառավարելու տեսանկյունից մեծ փոփոխություններ են արվելու։ Նա հիշեցրել է, որ այդ նպատակով մի շարք փողոցներ արդեն դարձել են միակողմանի, նաև՝ ավտոբուսային գծեր են առանձնացվել. 

«Այդ ավտոբուսային գծերն ավելանալու են, փողոցների քանակը, որ աշխատում են միակողմանի ռեժիմով, ավելանալու է»,- ասել է նա։ 

Ըստ քաղաքապետի՝ փողոցները, որոնցով տրանսպորտ շատ է անցնում, դրանց համար առանձնացված գծեր են լինելու. «Խոշոր փողոցներում կլինեն ավտոբուսի նոր գծեր, ավելին, ավտոբուսային գծերը չեն լինելու միայն գծեր, այլ հատուկ կահավորված, բետոնացված հատվածներ են առանձնացվելու, որտեղ այլ մեքենաների մուտքը դժվարացած է լինելու»։